Աֆղանստանի կանանց նվագախումբը հնարավոր չի եղել տարհանել քնած թալիբների պատճառով
Մշակույթ
19:23 11/09/2021
Աշխարհ

Աֆղանստանի կանանց նվագախումբը հնարավոր չի եղել տարհանել քնած թալիբների պատճառով

«Ohոհրա» անսամբլը, որը հայտնի է նաև որպես Աֆղանստանի կանանց նվագախումբ, չի կարողացել լքել Քաբուլը՝ չնայած ԱՄՆ-ի ջանքերին: Այս մասին գրել է  «The Wall Street Journal»-ը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչներ և զինվորականներ, ինչպես նաև անվտանգության և հետախուզության նախկին պաշտոնյաներ իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնել Աֆղանստանից տարհանվող կանանց: Խմբի անդամները կարողացել են նստել ավտոբուսներ և շարժվել են օդանավակայան:

Սակայն, ըստ թերթի, թալիբները նրանց կանգնեցրել են անցակետում: Նրանք թույլ չեն տվել մեքենային անցնել օդանավակայանի տարածք, քանի որ տարհանման համար նրանց քնած հրամանատարի թույլտվությունն էր անհրաժեշտ, և զինյալները չեն համարձակվել արթնացնել նրան:

Արդյունքում կանայք, ինչպես նաև նրանց ընտանիքներն ու ուսուցիչները մնացել են Աֆղանստանում:
 

Placeholder