Ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թիվն աճել է
Իրավունք
13:19 11/09/2021
Հայաստան

Ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թիվն աճել է

Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։

Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել իրավիճակը, ներկայացվեցին առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։

Placeholder