Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք
Առողջություն
11:43 11/09/2021
Հայաստան

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247666-ի: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Դիտարկվող ժամանակահատվածում կատարվել է 6511 թեստավորում:

Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից  232 041-ն ապաքինվել են, 4995-ը` մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում:

635 հիվանդ առողջացել է, 16-ը մահցել:

Placeholder
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 731 նոր դեպք