11.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն
Տարածաշրջան
18:29 11/09/2021
ԼՂՀ

11.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հայտնաբերվել է հայկական կողմի ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Placeholder
11.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ աճյուն