Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն
Քաղաքական
15:51 11/09/2021
Աշխարհ

Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն

Աֆղանստանի հետ սահմանին աճող անկայունության ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տաջիկստանի զինված ուժերին է հանձնել 12 արդիականացված զրահապատ հետախուզական և պարեկային մեքենաներ BRDM-2M, հրաձգային զենք, մերձամարտի մարտական զենք և ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության սարքավորումներ:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»- ն՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:

«Սա հուսալի և փորձարկված տեխնիկա է, որը կբարձրացնի Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ներուժը և կդառնա ևս մեկ ծանրակշիռ փաստարկ երկրի պաշտպանվածության ապահովման գործում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է գեներալ-մայոր Եվգենի Ցինդյակինի խոսքերը:

Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի փոխանցումն իրականացվել է Տաջիկստանի ազգային զինված ուժերի արդիականացման ծրագրի իրականացման շրջանակներում:

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ այս ծրագիրը հիմնական գործիքն է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի մարտունակության և տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդման գործում Ռուսաստանի ներդրման բարձրացման համար:

Placeholder
Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն