ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ
Քաղաքական
14:54 11/09/2021
Հայաստան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, անհատներին հարգել   մարդու հիմնարար, հիմնական իրավունքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց հրապարակեց Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների, նրանց նկատմամբ անմարդկային  վերաբերմունքի հետ կապված, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպան ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հայատյացության, հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ կապված։

Նա նշեց, ՀՀ ՄԻՊ զեկույցին, նաև այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, իրենք ուշադիր հետևում են բոլոր նմանատիպ դրսևորումներին։

«Շարունակելու ենք հետևել և համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու պաշտպանությունը, մարդու իրավունքների հարգումը ապահովելու համար»,- ասաց Լին Թրեյսին։

 

Placeholder
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցի վերաբերյալ