Մաեստրո Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը հնչել է Ռավեննայի փառատոնում
Մշակույթ
09:53 13/09/2021
Աշխարհ

Մաեստրո Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը հնչել է Ռավեննայի փառատոնում

Սեպտեմբերի 12-ին Ռավեննայում կայացել է Դանթե Ալիգիերիի մահվան 700֊ամյա տարելիցին նվիրված ևս մեկ համերգ` Ռավեննայի փառատոնի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Աշխարհահռչակ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարած նվագախմբի ծրագրում է եղել հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը` ներշնչված Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությամբ»։

Համերգին ներկա է եղել նաև մաեստրո Մանսուրյանը։

Placeholder