Կիևում պահանջել են հանձնել Պրահայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն
Քաղաքական
13:57 13/09/2021
Աշխարհ

Կիևում պահանջել են հանձնել Պրահայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն

Պրահայում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Ֆրանչետիի ձերբակալությունը Ուկրաինայի և Չեխիայի իրավապահ մարմինների համակարգված գործողությունների արդյունք է, Կիևը աշխատում է ավարտին հասցնել ձերբակալվածին Ուկրաինա տեղափոխելու ընթացակարգերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Օլեգ Նիկոլենկոյին:

«Ձերբակալությունը եղել է ուկրաինացի և չեխ իրավապահների համաձայնեցված գործողությունների արդյունքում՝ Ալեքսանդր Ֆրանչետիին պատասխանատվության ենթարկելու, մեր պետության դեմ մի շարք հանցագործություններ կատարելու համար, մասնավորապես՝ Ղրիմի ռուսական օկուպացիային մասնակցելու համար: Ուկրաինական կողմն այժմ աշխատում է անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի վրա՝ Ալեքսանդր Ֆրանչետիին Ուկրաինայում արդարադատության հանձնելու համար»,- ասել է Նիկոլենկոն։

Կիրակի օրը Չեխիայի ոստիկանության նախագահության մամուլի քարտուղար Օնդրեյ Մորավչիկը ասել է, որ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել Պրահայի օդանավակայանում՝ Ուկրաինայի կողմից տրված ձերբակալման հրամանագրի հիման վրա: Իր հերթին, Չեխիայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Նիկոլայ Բրյակինը հաստատել է, որ Պրահայի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Ֆրանչետին:

Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ուսումնասիրել Պրահայի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման պատճառներն ու իրավական հիմքերը՝ Ուկրաինայի կողմից տրված հրամանով։

Placeholder
Կիևում պահանջել են հանձնել Պրահայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն