Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում Ադրբեջանը լկտիանում է. Վահե Հակոբյան
Քաղաքական
11:43 13/09/2021
Հայաստան

Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում Ադրբեջանը լկտիանում է. Վահե Հակոբյան

«Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում, այո, Ադրբեջանը լկտիանում է ու Որոտանի կողքը հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել, կանգնեցնում է իրական բեռնատարներին, ստիպում ինչ որ պետտուրք, թե մաքսատուրք վճարեն»,-  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ գումարը գանձելուց հետո են միայն թողնում շարունակել ճանապարհը դեպի Երևան:

«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով: Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե, այո, դա ադրբեջանական տարածք է։ Իսկ Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան, հիմնական կառույցներ են կառուցում»,- ասաց Վ. Հակոբյանը:

Նա նշեց, որ այսօր Սյունիքից կարևոր խնդիր չեն կարող ունենալ, ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրի Կապանը:

«Սյունիքում բացի անվտանգային հարցերից նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վաղը, մյուս օրը վտանգված է»,- ասաց Վ.Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ Իրանից արձագանք կլինի:

Վահե Հակոբյանը որպես խնդրի լուծում տեսնում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը:

«Մեր բոլոր խնդիրների լուծումն է սա»,- ասաց նա: 

Placeholder
Ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում Ադրբեջանը լկտիանում է. Վահե Հակոբյան