Դատավորի թեկնածուն չպատասխանեց՝ իրավունք ունե՞ր, թե՞ չուներ Փաշինյանը դատարանները շրջափակելու կոչ աներ
Քաղաքական
12:26 14/09/2021
Հայաստան

Դատավորի թեկնածուն չպատասխանեց՝ իրավունք ունե՞ր, թե՞ չուներ Փաշինյանը դատարանները շրջափակելու կոչ աներ

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանից հետաքրքրվեց, թե  ինչպիսին է եղել իր վերաբերմունքը որպես գործող դատավոր, երբ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին հայտարարել էր շրջափակել դատարանները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված դատավորի վարքագծի ու էթիկայի կանոննների հիմքով պարտավոր եմ ապահովել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն, իսկ քանի որ հարցը վերաբերում էր քաղաքական գործընթացներին, հետևաբար, թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել», - ասաց Հրաչ Այվազյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կրկին հարցրեց՝ իրավունք ունե՞ր, թե՞ չուներ նման կոչով հանդես գար գործադիրի ղեկավարը:

«Զբաղեցրած պաշտոնս թույլ չի տալիս նմանատիպ հարցերի պատասխանել»,- ասաց Հ. Այվազյանը:

Placeholder