14.09.2021. Կորոնավիրուսի 657 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
Առողջություն
11:07 14/09/2021
Հայաստան

14.09.2021. Կորոնավիրուսի 657 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 14-ին կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 416 հիվանդ, գրանցվել է մահվան 21 դեպք: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  249 803 դեպք, որոնցից  233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1180 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6214 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:


 

Placeholder
14.09.2021. Կորոնավիրուսի 657 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է