ՊՆ. Պահեստազորի սերժանտ է մահացել
Քաղաքական
10:08 14/09/2021
Հայաստան

ՊՆ. Պահեստազորի սերժանտ է մահացել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել  պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն»,-այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 

Placeholder
ՊՆ. Պահեստազորի սերժանտ է մահացել