Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված
Քաղաքական
11:45 14/09/2021
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն առաջնահերթություն են Իրանի համար, որն արտահայտվում է որպես նախագահ Իբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում: Այս մասին գրում է Pars Today-ը։

«Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններն օգտագործել տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար` բոլոր հարևանների մասնակցությամբ: Մասնավորապես, օրակարգում են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ հարաբերությունները»,- ասել է Խաթիբզադեն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, հայտնի էր դարձել, որ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատար մեքենաները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար, ինչպես նաեւ 50 000 դրամ են պահանջում, որպեսզի վարորդներին թույլ տան անցնել:

Placeholder
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված