Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայում գտնվող անօրինական ներկա օտարերկրյա զինված ուժերը թույլ չեն տալիս շարժվել երկրի համախմբման ճանապարհով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը։
«Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ, այնուամենայնիվ, օտարերկրյա զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր պատժամիջոցների ներկա են երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և հնարավորություն չի տալիս Ձեզ առավելագույն ջանքեր գործադրել երկիրը համախմբելու և այն վերականգնելու ճանապարհով շարժվելու այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,- ասել է Պուտինը:
Պուտինի և Ասադի հանդիպումը կայացել է Կրեմլում: