Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ
Իրավունք
16:17 15/09/2021
Հայաստան

Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ

ՀՀ գլխավոր  դատախազության մոտ՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանի բողոքող բժիշկներին ընդունել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հանդիպումից հետո բժիշկ, դասախոս Սամվել Սահակյանը լրագրողներին ասաց, որ գլխավոր դատախազին է ներկայացրել Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրա մոտ առկա ծանր բարդությունների, փորձել է հիմնավորել տարբերությունը՝ հիմա՝ քաղաքացիական բժշկական կազմակերպությունում նրա գտնվելու, բուժման և բուժման արդյունավետության հավանականության մասին, և ազատության մեջ գտվելու պայմաններում ևս քաղաքացիական բժշկական կազմակերպությունում բուժման արդյունավետության մասին՝ հիմնավորելով, որ երկրորդ դեպքում ավելի արդյունավետ է, մեծ արդյունքների կարելի է հասնել։

Միաժամանակ նշեց, որ թեև հիմա էլ շատ դժվար է զսպել, կառավարել այդ հիվանդությունը, բայց երկրորդ դեպքում ավելի մեծ է այդ հավանականությունը։

«Պարոն դատախազը հարցեր տվեց, պարզաբանումներ ներկայացրեցի որքանով տեղյակ եմ Արմեն Չարչյանի պաշտպանի հետ զրույցներից։

Հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Արմեն Չարչյանին պահել անազատության մեջ, ինքնանպատակ չէ իրենց համար, պարզապես իրավական գործընթացն է այդպես։

Հիմնավորեցի, որ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք։ Ինձ ճանապարհ ցույց տվեց, ասաց, պետք է ներկայացնել համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ և համապատասխան ախտաբանական վիճակների ու նրանց հետազոտությունների հիմնավորում»,- հանդիպման մարմասները փոխանցեց բժիշկ Սահակյանը։

Ըստ նրա, դատախազը հավաստիացրել է, որ նման հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ամեն ինչում իրենց կօգնի, կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել և, ըստ էության, իրենց խնդրանքը բավարարել է։

Հիշեցնենք, որ պաշտպան Է. Ալեքսանյանը երկու միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու համար։

«Փաստաբանը միջնորդել է, դատախազությունը ևս կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել, եթե մեր ներկայացրած փաստաթղթերը համարեն հիմնավոր նաև մեր խնդրանքի երկրորդ բաժինը կկատարվի»,- ասաց Ս. Սահակյանը։

Նա նշեց, որ վաղն առավոտյան կներկայացնեն այդ փաստաթղթերը, իսկ հիմա շարժվելու են առողջապահության նախարարություն, հույս հայտնեց՝ նախարարն էլ կհարգի ու կընդունի իրենց։

«Ես գլխավոր դատախազին ասացին, որ վաղը,  վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել, ամբողջ իմաստը սա է»,- ասաց բժիշկը։

Նրա խոսքով, մինչև օրս չէին հավաքվել, քանի որ Արմեն Չարչյանն էր խնդրել լարվածություն չստեղծել, սակայն հիմա չէին կարող հետևել այդ խնդրանքին, քանի որ  հիմա շատ բան է փոխվել։

Placeholder
Ես գլխավոր դատախազին ասացի՝ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել. Ի աջակցության Չարչյանի բողոքող բժիշկ