Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել
Առողջություն
18:36 15/09/2021
Հայաստան

Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

Առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ․ Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում են նախարարությունից։

Կենտրոնն արժեքավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային նշանակություն ունի: Այն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան  ախտորոշման և բուժման մոտեցումներով: Կենտրոնի վերանորոգումն իրականացվել է «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով, կահավորումը  կատարվել է «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» դրամաշնորհային հիմնադրամի միջոցներով։

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման առնչությամբ` Անահիտ Ավանեսյանը կարևորել է հավակնոտ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական և գործարար ուժերի համատեղ աշխատանքը:

«Չի կարող հաջողություն լինել, եթե միայն բարերարներն աշխատեն կամ հակառակը: Եթե չունենանք ծառայությունն իրենց ուսերին տանող նվիրյալ բժիշկներ` ֆիզիկական պայմանները ոչինչ են, ուստի այս կենտրոնի բացումը որակյալ բժշկական օգնություն մատուցելու ուղղությամբ ջանքերի մեկտեղման ևս մեկ հաջող օրինակ էր»,- նշել է առողջապահության նախարարը: 

Placeholder