15.09.2021.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 22-ը մահվան ելքով
Օրվա թեմա
11:40 15/09/2021
Հայաստան

15.09.2021.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 22-ը մահվան ելքով

Հայաստանում կատարվել է 5622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Առողջապահության նախարարության տվյալներով, մեկ օրում առողջացել է 389 մարդ, գրանցվել է մահվան 22 դեպք: 

Ըստ նախարարության՝ սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  250 559 դեպք, որոնցից  233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է:

Placeholder
15.09.2021.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 22-ը մահվան ելքով