15.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 դեպք
Առողջություն
12:20 15/09/2021
ԼՂՀ

15.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 14-ին կատարվել է  87 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12453 քաղաքացու հետազոտություն, որից 1098-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Placeholder
15.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 դեպք