Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զաս․ՀԱՊԿ-ը Տաջիկստանին կտրամադրի ռազմական և դիվանագիտական օգնություն սահմանին իրավիճակի սրման դեպքում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները միակարծիք են և օգնություն կտրամադրեն Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հատկապես մտահոգում է ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են և ևս մեկ անգամ վերահաստատել են ընդհանուր դիրքորոշումը: ՀԱՊԿ հարավային սահմաններին իրավիճակի սրման դեպքում Տաջիկստանին կտրամադրվի անհրաժեշտ ռազմական և դիվանագիտական օգնություն», - ասել է Զասը:
ՀԱՊԿ-ը նաև կոչ է անում համաշխարհային հանրությանը`ընդլայնել մարդասիրական օգնությունը Աֆղանստանի բնակչությանը:
«ՀԱՊԿ երկրների համատեղ հայտարարությունը կոչ է անում համաշխարհային հանրությանը ընդլայնել հումանիտար օգնությունը Աֆղանստանի բնակչությանը, որի կարիքը նա շատ ունի», - ասել է Զասը: