Կաթիլային ոռոգում.  5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
Տնտեսություն
17:42 15/09/2021
Հայաստան

Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ

Ի՞նչ էկոլոգիական և սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաև գյուղատնտեսության վրա:

Հարցերի պատասխանները տվել են  Կոնվերս Բանկում, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է  ֆինանսավորման լայն գործիքակազմ:

-Աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում հողերի դեգրադացիան և անապատացումը լուրջ էկոլոգիական մարտահրավեր են: 2021թ-ին հայտնի մարտահրավերներին գումարվեց ևս մեկը՝ ոռոգման ջրերի սակավությունը, ինչի պատճառով՝ երկարաժամկետ կտրվածքով, մշակվող հողերի մակերեսի նվազում կարող է գրանցվել: Այս իրավիճակում ի՞նչ կարող են ձեռնարկել ֆերմերները կամ մարդիկ, ովքեր ցանկանում են գյուղատնտեսությամբ զբաղվել:

- Ողջ աշխարհում ընդունված տարբերակը ինտենսիվ գյուղատնտեսությունն է. այս պարագայում՝ ինտենսիվ այգիների հիմնումը: Ի տարբերություն ավանդական ծառատեսակների, թզուկաճ ծառերը շատ բարձր չեն լինում, խորը արմատային համակարգ չեն ունենում, ուստի և ոռոգվում են կաթիլային ցանցով: Ի դեպ, այս համակարգին անցման շնորհիվ Իսրայելում կրճատվեցին անապատացող կամ անապատային հողերը, զարգացավ գյուղատնտեսությունը:

-Որո՞նք են այդ համակարգի առավելությունները:
- Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը հնարավորություն է տալիս լուծել միանգամից մի քանի խնդիր: Նախ, տարբեր գնահատականներով, մինչև 3 անգամ նվազեցնել ջրի ծախսը՝ խնայելով գումար: Մյուս կողմից, հնարավոր է  դառնում կառավարել պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը ու ավելի նպատակային դարձնել դրանց մատակարարումը, չոր հողում մոլախոտեր ավելի վատ են աճում: Եվ, ի վերջո,  կաթիլային ոռոգման համակարգի օգտագործմամբ կրճատվում են ջրի գոլորշիացումը, մակերեսային արտահոսքը, կանխարգելվում է ջրի թափանցումը հողի ավելի ցածր շերտեր/ ջուր մատակարարվում է  անմիջապես բույսի արմատային համակարգին/, ինչի շնորհիվ ապահովվում է մինչև   95% արդյունավետություն:

-Ե՞րբ են սկսում բերք տալ ինտենսիվ այգիները:
-Ինտենսիվ այգին սկսում է բերք տալ ավելի վաղ, քան ավանդականը: Ճիշտ մշակման դեպքում բերք տալուց հետո՝ արդեն երրորդ տարում ինքնածախսածածկում է ապահովվում: Ի դեպ, այս դեպքում կարևոր հանգամանք է  նաև կարկտապաշտպան ցանցերի տեղադրումը, ինչի շնորհիվ կտրուկ նվազում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

-  Ո՞ւմ կարելի է  դիմել, եթե ցանկանում են ինտենսիվ այգի հիմնել:
-Կոնվերս Բանկն առաջարկում է գյուղատնտեսության ֆինանսավորմանն ուղղված տարբեր պրոդուկտներ՝ այդ թվում ինտենսիվ այգիների հիմնման և կաթիլային ոռոգման ցանցերի անցկացման նպատակով, թե սեփական ռեսուրսներով, թե պետական տարբեր ծրագրերի ներքո: Ըստ որում, որոշ վարկատեսակների մասով տոկոսագումարն ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից: Բանկի համապատասխան պրոդուկտներն հասանելի են  հղումով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից
 

Placeholder
Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ