Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմը՝ «Անիմեսթ» միջազգային փառատոնի պաշտոնական մրցույթում
Մշակույթ
09:57 15/09/2021
Հայաստան

Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմը՝ «Անիմեսթ» միջազգային փառատոնի պաշտոնական մրցույթում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված ռեժիսոր  Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է ևս մեկ՝ «Անիմեսթ» միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ «Անիմեսթում» (Ռումինիա), իսկ ասիական պրեմիերան՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն փառատոնում (Հարավային Կորեա)՝ հոկտեմբերի 22-26-ը:

Ազգային կինոկենտրոնից նշում են՝ թե՛ «Անիմեսթը», և թե՛ BIAF-ը Կինոակադեմիայի «Օսկարի» որակավորում ունեցող անիմացիոն փառատոներ են:

Ֆիլմի արտադրող ընկերությունն է «Հոշկի ֆիլմ», համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա),  սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա, պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համա-պրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան։ 

Placeholder
Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմը՝ «Անիմեսթ» միջազգային փառատոնի պաշտոնական մրցույթում