Տոյվո Կլաար․ Նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին
Քաղաքական
14:40 15/09/2021
Հայաստան

Տոյվո Կլաար․ Նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո ամփոփելով այն՝ գրառում է կատարել թվիթերում։

«Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտեցի լավ այցը Հայաստան: Երասխ այցելությունը հստակ տպավորություն թողեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Կարևոր է նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- գրել է Տոյվո Կլաարը:

Նշենք, որ Հայաստանում Տոյվո Կլաարը հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի հետ։

Placeholder
Տոյվո Կլաար․ Նվազեցնել լարվածությունը սահմանին՝ նպաստելու բանակցությունների ավելի լավ մթնոլորտին