Կոլումբիա-Հայաստան՝ հավերժ «բարեկամներ»
Քաղաքական
13:26 16/09/2021
Հայաստան

Կոլումբիա-Հայաստան՝ հավերժ «բարեկամներ»

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին նախօրեին Հայաստանից ներկա էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Համացանցում նկարներ են տարածվում, որում ՀՀ ներկայացուցչի դիմաց Հայաստանի դրոշը թարս է դրված, որն արդեն պատկերում է Կոլումբիայի դրոշը։

Սակայն, ինչպես երևում է Արմեն Գրիգորյանի պաշտոնական էջում հրապարակված նկարից՝ այստեղ դրոշն ուղղված է։

Կարելի է համարել, որ «պրոտոկոլային» սխալ է եղել, որն ուղղվել է ընթացքում։ Կամ՝ կարելի է հիշել նաև «ճտտիկով» գրիչը Եվրոպայում՝ երբ Փաշինյանը ուշադիր զննում էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ իր առջև դրված գրիչը։  

Placeholder