Բռնցքամարտի աշխարհի առաջնության հաղթողները դրամական պարգևներ կստանան
Սպորտ
18:48 16/09/2021
Աշխարհ

Բռնցքամարտի աշխարհի առաջնության հաղթողները դրամական պարգևներ կստանան

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Բելգրադում՝ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ դրամական պարգևների կարժանանան ստուգատեսի մրցանակակիրները: Ոսկե մեդալակիրները կստանան 100 հազար, արծաթինը` 50 հազար բրոնզինը`25 հազարական դոլար:

ԱԻԲԱ-ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է,որ այն ժամանակն ու էներգիան, որ բռնցքամարտիկները  ծախսում են առաջնությանը նախապատրաստվելու համար, արժանի է նման պարգևատրության:

«Դա  մարզիկներին կխթանի հաջողության հասնելու համար: Բռնցքամարտիկը հաջողակ պետք է լինի ոչ միայն ռինգում, այլև նաև կյանքում»,- ասել է Կրեմլյովը:

Placeholder