Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո
Առողջություն
20:15 16/09/2021
Հայաստան

Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել  հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնից, նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը:

Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի պատճառով՝ կատարվել է աջ կրծքագեղձի հեռացում՝ իմպլանտի տեղադրմամբ, առանց հետագա բուժման:Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Նորայր Ղուկասյանը հղիին ցուցել է լաբորատոր-գործիքային մանրամասն հետազոտությունների:

Լաբորատոր, սոնոգրաֆիկ, այնուհետև ՄՌՏ հետազոտությունների  արդյուքները մտագոհիչ էին, հիվանդությունը կրկին գլուխ էր բարձրացրել: Ախտորոշվել է աջ կրծքագեղձի CR ռեցիդիվ, մաշկի մետաստազ: Ինչպես քաղցկեղի կասկածի յուրաքանչյուր դեպքում, այս անգամ ևս, հրավիրվել է մասնագետների կոնսիլիում՝  Tumor Board «Էրեբունի»  ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի գլխավորությամբ: Հիվանդի առողջական տվյալների մանրամասն ուսումնասիրությունից հետո որոշվել է պահպանել հղիությունը՝ միաժամանակ  սկսելով այնպիսի բուժում, որը պտղին չի վնասի: Բուժման եղանակը որոշելու նպատակով  կատարվել է կրկնակի բիոպսիա:

Հյուսվածքաբանական հետազոտության արդյուքները հաստատել են կրծքագեղձի ինվազիվ կարցիոնոմա (HER2neu positive pype) ախտորոշումը:  Հայկուհի Գյոկչյանի ընտրած բուժման մարտավարության հիման վրա հղին ստացել է 4 կուրս ինդուկցիոն քիմիաթերապիա: Ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանների և մանկաբարձ-գինեկոլոգների հսկողության տակ: 

Հղիի նախածննդյան հսկողությունն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի անմիջական ղեկավարությամբ: Հղիությունը հասցվել է մինչև  32 շաբաթական և կատարվել է կեսարյան հատում:  Ծնվել է   անհաս, առողջ տղա երեխա: Երեխան գտնվել է   նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում՝ նեոնատոլոգ Գոհար Ահարոնյանի և ծառայության ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի հսկողութթյան տակ: 

Ծննդատնից դուրս գրվելուց հետո կինն անմիջապես  շարունակել է հետագա թիրախային  քիմիաթերապիան: Քիմիաթերապիայի կուրսի ավարտից հետո որոշվել է կատարել վիրահատություն: Այն իրականացրել է «Էրեբունի » ԲԿ մամոլոգիայի և կրգքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը: Կատարվել է աջ կրծքագեղձի լայնածավալ սեկտորալ մասնահատում՝ ախտահարված մաշկի և իմպլանտի հեռացումով: Հաջող վիրահատությունից հետո կրկին ցուցվել է թարգետ թերապիա, այնուհետև ճառագայթային բուժում: Ամբողջ հղիության ընթացքում երկարատև և համառ պայքարի, բժիշկների պրոֆեսիոնալիզմի, բժշկական կենտրոնի հնարավորությունների արդյուքնում հաջողվել է փրկել  կնոջ կյանքը և պահպանել հղիությունը:  Բուժման կուրսի ավարտից հետո կինը դուրս է գրվել հիվանդանոցից:

Հետագա հսկողության ընթացքում կատարվող բոլոր հետազոտությունների արդյուքնենրը նորմայի սահմաններում են: Կնոջ կյանքի,առողջության, ինչպես նաև նրա մայրանալու համար  պայքարում հիվանդությունը տեղի է տվել: 

Placeholder