16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:09 16/09/2021
Հայաստան

16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք:

«Ունենք 506 առողջացած, 19 մահվան դեպք»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1183 է:

Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  251 323 դեպք, որոնցից  234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում:

Placeholder
16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել