Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
16.09.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ զինծառայողի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի շրջանում: Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հայտնաբերվել է հայկական կողմի ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։