Էլիզաբեթ Թրասը Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարարն է
Քաղաքական
11:33 16/09/2021

Էլիզաբեթ Թրասը Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարարն է

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Էլիզաբեթ Թրասը: Իշխող Պահպանողական կուսակցության 46-ամյա քաղաքական գործիչը նախկինում զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ՝ ղեկավարելով և՛ գյուղատնտեսության, և՛ արդարադատության նախարարությունները, իսկ վերջերս՝ թագավորության առևտրի նախարարությունը: Այս մասին գրում է Tass-ը։

Նա դարձավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության երկրորդ կին ղեկավարը Մարգարեթ Բեքեթից հետո, որն աշխատել է 2006-2007 թվականներին Թոնի Բլերի ղեկավարությամբ Լեյբորիստական կուսակցության կառավարությունում։

Որպես բրիտանական դիվանագիտության ղեկավար նա կփոխարինի Դոմինիկ Ռաաբին:
 

Placeholder
Էլիզաբեթ Թրասը Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարարն է