Մեսրոպ Առաքելյան. Բուքմեյքերական գործունեության արգելումն  այլընտրանք չունի
Տնտեսություն
09:42 16/09/2021
Հայաստան

Մեսրոպ Առաքելյան. Բուքմեյքերական գործունեության արգելումն այլընտրանք չունի

Տնտեսագետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է  115 մլրդ դրամի խաղադրույք։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության  գլխավոր չարիքներից մեկը։

Կառավարությունը նախաձեռնել է «Գովազդի մասին» օրենքում փոխոխությունների նախագիծ, որով ավելանում են բուքմեյքերների գովազդի սահմանափակումները։ Սակայն, գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի իբր թե արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։

Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը։

2021թ առաջին կիսամյակում կատարվել է  115 մլրդ դրամի խաղադրույք։

Այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի»։

Placeholder
Մեսրոպ Առաքելյան. Բուքմեյքերական գործունեության արգելումն այլընտրանք չունի