ՊՆ. ՀՀ զինված ուժերը որևէ բարձունք չեն զիջել
Քաղաքական
16:50 16/09/2021
Հայաստան

ՊՆ. ՀՀ զինված ուժերը որևէ բարձունք չեն զիջել

«Հրատապ. Ուխտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն»։  Քիչ առաջ նման տեղեկություն հրապարկեց մամուլը՝ վկայակոչելով տելեգրամյան ալիքները։

Panorama.am-ը պաշտպանության նախարարությունից հետարքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները։

«Չկա նման բան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը որևէ բարձունք չեն զիջել»,- լուրը կտրականապես հերքեցին պաշտպնության նախարարությունից և այն որակեցին ապատեղեկատվություն։

Հիշեցնենք, որ Ուխտասարը Սյունիքում է։

 

Placeholder
ՊՆ. ՀՀ զինված ուժերը որևէ բարձունք չեն զիջել