Գայլերը որս են անում Նինոծմինդա քաղաքում
Տարածաշրջան
16:43 17/09/2021
Տարածաշրջան

Գայլերը որս են անում Նինոծմինդա քաղաքում

Օրերս Ջավախքի Նինոծմինդա քաղաքում գայլերը հոշոտել են քաղաքի բնակիչ Վահե Արեստակեսյանին պատկանող ցուլին: Այս մասին հաղորդում է NOR ռադիոկայանը:

Նա պատմել է, որ ցուլը գոմից հեռու չի եղել: Գիշատիչները գիշերը ժամը 03: 00 -ի սահմաններում հարձակվել են կենդանու վրա: Չմտածելով, որ քաղաքում կարող են գիշատիչները հարձակվել կենդանուն թողել են դրսում: 

Վահե Արեստակեսյանի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ գայլերը Նինոծմինդա քաղաքում հոշոտել են ընտանի կենդանիների: Երկու տարի առաջ գայլերը կերել էին հարևանի հորթին:

Այսօր Վրաստանում գայլերին սպանելն արգելվում է: Գիշատիչներին որսալ թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ նրանք սպառնում են մարդկային կյանքին: Գազազած գայլերին որսալու համար հարկավոր է ստանալ թույլտվություն, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից:

Placeholder
Գայլերը որս են անում Նինոծմինդա քաղաքում