Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի
Առողջություն
18:24 17/09/2021
Հայաստան

Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում:Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և ըստ անհրաժեշտության` ցուցումների առկայության դեպքում, երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն` պետպատվերի շրջանակում: 

Բաժանմունքի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է. «Ցանկացած երեխա` անկախ տարիքից, սեռից և առողջական վիճակից, իրավունք ունի լինել լսված և իրազեկված, ստանալ արժանի բժշկական օգնություն և սպասարկում, ինչին ուղղված են մեր ռազմավարությունները»:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք` առավելապես երեխաները, ունեն հասարակության կողմից թիրախավորման խնդիր, ինչպես նաև խոցելի են սեփական իրավունքների ինքնուրույն իրացման` որոշումների կայացումների առումով, թե ֆիզիկական և հոգեկան առողջությունը պաշտպանելու տեսակետից:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մանկական հոգեբուժական բաժանմունքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder