Նիդեռլանդներում զինված հարձակման հետևանքով կա երկու զոհ
Աշխարհում
16:37 17/09/2021
Աշխարհ

Նիդեռլանդներում զինված հարձակման հետևանքով կա երկու զոհ

Հոլանդիայի Ալմելո քաղաքում զինված հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

«Եվս երկու մարդ է վիրավորվել, որոնցից մեկը հարձակվողն է եղել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ օրը ցերեկը դանակով հարձակման մասին տվյալները հաստատել են ոստիկանությունում: Տեղական լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ կիսամերկ տղամարդը պատշգամբից նետով կրակում է։ Արդյո՞ք այդ միջադեպերը կապված են իրար հետ, դեռ հայտնի չէ։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ դանակով զինված աֆղանցին Բեռլինում հարձակվել է մարդկանց վրա։

Placeholder
Նիդեռլանդներում զինված հարձակման հետևանքով կա երկու զոհ