Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Մարտակերդի շրջանում ապահովել են Ջանաթաղ գյուղից բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը: Արդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Ըստ տարածված տեղեկատվության՝ բջջային աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր տեխսպասարկում: Տեղի վարչակազմը կապի օբյեկտը սպասարկելու համար որոշել էր կառուցել գրունտային ճանապարհ՝ անվտանգությունը ապահովելու նպատակով կապ հաստատելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ:
«Մարտակերե շրջանի վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Ջանաթաղ գյուղի մերձակայքում ճանապարհային աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Բնակիչները պետք է շփվեն ընտանիքի և ընկերների հետ, և տարածքում կան հաղորդակցության խնդիրներ, ուստի այս աշտարակը շատ անհրաժեշտ է: Տեղի բնակչությունը մեզ հետ բարյացակամ է, անհրաժեշտության դեպքում նրանք գիտեն, թե ում դիմել»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճանապարհի վրա աշխատողները սկսել են հեռացնել հին ճանապարհի վերին շերտը և ամրացնել նոր ճանապարհի հիմքը՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ հետագայում այն մանրախչով պատելու համար:
«Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային կապի աշտարակ: Դիմեցինք խաղաղապահներին` խնդրանքով որ ապահովեն իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ այն անցնում են Ադրբեջանի հետ շփման գծից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ջանաթաղ գյուղի մոտակայքում և կապ է ապահովում տեղի մոտ 2 հազար մարդու համար: Խաղաղապահներն արձագանքեցին, եկան և ապահովեցին մեր անվտանգությունը»,- ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը:
Հաղորդիչ սարքավորումների համակարգային համալիրը Արցախի հեռավոր շրջանների ավելի քան 5 հազար բնակչի ապահովում է բջջային կապով և գերարագ ինտերնետով: