Ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ հոկտեմբերի 18-ին
Աշխարհում
19:48 17/09/2021
Աշխարհ

Ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ հոկտեմբերի 18-ին

Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Հին Օլիմպիայում:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, փոխանցավազքից հետո կրակը կտեղափոխվի Աթենքի Ակրոպոլիս, իսկ հաջորդ օրը «Պանատինաիկոս» մարզադաշտում, պաշտոնապես կհանձնվի  Չինաստանի  պատվիրակությանը:

Օլիմպիական կրակն այնուհետև Աթենքի միջազգային օդանավակայանից Պեկին կտեղափոխվի հատուկ չարտերային չվերթով:

Համավարակի սահմանափակումների պատճառով միջոցառումները կանցկացվեն առանց հանդիսականի: 

 

Placeholder
Ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ հոկտեմբերի 18-ին