18.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է  մահացել
Օրվա թեմա
11:35 18/09/2021
Հայաստան

18.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք:

«Ունենք 569 առողջացած, 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1187 է»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից  235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում:

Placeholder
18.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել