18.09.2021. Արցախում կորոնավիրուսի 8 դեպք է գրանցվել
Տարածաշրջան
15:06 18/09/2021
ԼՂՀ

18.09.2021. Արցախում կորոնավիրուսի 8 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 17-ին կատարվել է  62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  8 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն, որից 1112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Placeholder
18.09.2021. Արցախում կորոնավիրուսի 8 դեպք է գրանցվել