Գևորգ Պետրոսյան. Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին
Քաղաքական
16:42 18/09/2021
Հայաստան

Գևորգ Պետրոսյան. Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն այսօր մասնակցում էր «գունագեղ» տանակատարության դեմ բողոքի ակցիային, կոչ է անում քաղաքացիներին միանալ խաղաղ ակցիային, որպեսզի ապիկար իշխանությունները չպղծեն հայ ժողովրդի տոները։

Նա նույն կոչով դիմում է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամներին։

«Նրանք ժողովրդի պատգամը տեղ հասցնող պետք է լինեն, առաջնորդեն այս շարժումը, որ նրանց ներկայությունը այս հրոսակախմբի մոտ զսպաշապիկ լինի։ Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին, ես կոչ եմ անում գալ ու տեր կանգնել ժողովրդի պայքարին»,-ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ այսօր փողոց դուրս եկած մարդիկ անձնական խնդիրների համար չէ, որ բողոքում են, նրանք այդ քայլին դիմում են հանուն Հայաստանի Հանրապետության, երկիրը կործանող իշխանության դեմ պայքարելու համար։


 

Placeholder
Գևորգ Պետրոսյան. Այսօր կարծես ընդդիմությունը լրիվ մոռացել է փողոցային պայքարի մասին