ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ՝ «Թալիբան»-ի հետ բանակցությունների
Քաղաքական
14:16 20/09/2021
Աշխարհ

ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ՝ «Թալիբան»-ի հետ բանակցությունների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այսօր ժամանել է Քաբուլ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է աֆղանական TOLOnews հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով, այցի ընթացքում Գեբրեյեսուսը մտադիր է հանդիպել Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների շարժման (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման լինելու է «Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի առողջապահության ոլորտին օգնության դադարեցումը, ինչպես նաև դրա վերսկսման հնարավորությունը»:

Placeholder
ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ՝ «Թալիբան»-ի հետ բանակցությունների