«Գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից»
Քաղաքական
09:28 20/09/2021
Հայաստան

«Գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից»

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը գրում է. 

«Ակնհայտ էր, որ «ոչ մի քննադատություն» թուրքիային իշխանական մեխանիզմը տրամաբանություն ուներ: Տրամաբանության հիմքը վերջնական դրվեց օրեր առաջ, կրկին գաղտնի ձևով Բաթումիում, իսկ գաղտնազերծվեց` այսօր: Գաղտնազերծողը 44-օր բայրաքթարներով, վարձկաններով մեր դեմ պատերազմող, միջազգային հանցագործ էրդողանն էր: Ֆիքսենք ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը..:

Պարզվում է Հայաստանում իշխանական ուժը, որը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի շահերը` բառացի խնդրում է հանդիպում միջազգային հանցագործից, դրա դիմաց էլ ստանում նախապայմաններ: Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից:

Վստահ եմ այս ամենի ժամանակագրությունը ևս պատահական չէր...»։ 

Երեկ թուրքական, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր.  «Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»:

Placeholder
«Գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից»