Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա
Մշակույթ
15:30 20/09/2021
Տարածաշրջան

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ բեմադրությունները։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Բաթումյան հյուրախաղերը գրեթե մեկ ամսով  հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։

Բաթումիի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի Մեղադրական եզրակացությունը։ Սա թատրոնի խաղացանկի` վրացերենով միակ ներկայացումն է։  Սեպտեմբերի 30֊ին Հին վրացական վոդևիլները` վերականգնված տարբերակով։ Տոմսերը վաճառքում են։

Նշվում է, որ վերջերս թատրոնը հյուրախաղերով Ջավախքում էր։

Placeholder
Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա