Հայաստան-Լեհաստան. Կանանց հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սպորտ
16:07 20/09/2021
Հայաստան

Հայաստան-Լեհաստան. Կանանց հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է

Սեպտեմբերի 21-ին` 19:30-ին` Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ-ի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ վաճառվում են տոմսեր միայն Արևելյան և Արևմտյան տրիբունաների համար։

Տոմսերը կարող եք ձեռք բերել մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից.
. Արևելյան տրիբունա` 500 դրամ
. Արևմտյան տրիբունա` 1000 դրամ։

Placeholder