Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի հոր հավաքածուից 9 աշխատանք
Մշակույթ
20:17 20/09/2021
Աշխարհ

Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի հոր հավաքածուից 9 աշխատանք

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի իր հայրիկի ինն աշխատանքները: Agence France-Presse-ի հաղորդմամբ, այս մասին այսօր ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

Նա այս նվիրատվությունն անվանել է «բացառիկ իրադաձություն»՝ նշելով, որ նկարները կներառվեն ազգային հավաքածուներում։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, գործակալությունը պարզաբանել է, որ նվիրաբերելով այս աշխատանքները՝ Մայա Պիկասոն այդպիսով կկարողանա ժառանգության հարկի վճարում կատարել:

Մասնավորապես, խոսքը վեց նկարների, գծանկարներով ալբոմի, արձանի և «արվեստի ազգագրական ստեղծագործության» մասին է: Ասուլիսի ընթացքում լրագրողներին ցուցադրվել է միայն մեկ աշխատանք՝ արված կուբիզմի ոճով 1938-ին: Գործերից ամենահինը թվագրվում է 1895 թվականով՝ Պաբլո Պիկասոյի հոր դիմանկարն է:

Դրանք կցուցադրվեն 2022 թվականի ապրիլին։

Placeholder