20.09.2021. Կորոնավիրուսի 342  նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
Օրվա թեմա
11:29 20/09/2021

20.09.2021. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ

Հայաստանում սեպտեմբերի 19-ին կատարվել է 4025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողացել է 490 մարդ, գրանցվել է մահվան 13 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 1192 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6335 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում:
 

Placeholder
20.09.2021. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ