Պեսկովը հաստատել է Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստումը
Քաղաքական
16:00 20/09/2021
Տարածաշրջան

Պեսկովը հաստատել է Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Российская газета-ն։

«Իրոք, նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն», - նշել է Պեսկովը:

Նա ասել է, որ օրակարգը ծավալուն է, սկսած երկկողմ հարաբերություններից։

«Իհարկե, կքննարկվեն նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտությունները», - ասել  է նախագահի մամուլի քարտուղարը:

Placeholder
Պեսկովը հաստատել է Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստումը