Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին
Մշակույթ
18:44 20/09/2021
Հայաստան

Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգի կազմակերպիչը Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան է՝ ՄԹ֊ում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ։

Սպենդիարյանի տուն-թանգարանից հայտնում են, որ միջազգային ճանաչում ունեցող շատ երաժիշտների, Քլինգենի երգչախմբի ու Քլինգենի կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ) մասնակցությամբ համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։

Միջոցառման շրջանակում դասախոսությամբ հանդես կգա Ա․ Սպենդիարյանի տուն֊թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Placeholder
Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին