Հրաձգություն Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ
Իրավունք
11:50 20/09/2021
Աշխարհ

Հրաձգություն Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ

Պերմում ոստիկանները բերման են ենթարկել համալսարանում կրակահերթ բացած մի տղամարդու։ Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարությանը:

«Այսօր առավոտյան ոստիկանության հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել, որ կրակոցների ձայներ են լսվում Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում: Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ ...», - ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է 8 զոհի մասին։

Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Հաղորդվում է, որ Պերմի համալսարանում կրակահերթ իրականացրած անձը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահ մարմինների աշխատակիցներին և վիրավորվել։

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում են, թե ինչպես են ուսանողները դուրս ցատկում պատուհաններից։

 

Placeholder
Հրաձգություն Պերմի պետական համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ