Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց
Քաղաքական
13:04 21/09/2021
Աշխարհ

Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց

Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին է Սասոլին տեղափոխվել Ստրասբուրգի «Hôpital Civil»:

Ըստ նրա խոսնակի հայտարարության, նրան անմիջապես սկսել են բուժել՝ ախտորոշումից հետո, վիճակը լավ է։

Հաղորդվում է, որ 65-ամյա իտալացին, որն իր ներկայիս պաշտոնում է 2019 թվականի հուլիսից, բողոքել է ջերմությունից և ստիպված է եղել կեսից լքել Եվրոպական խորհրդարանի  նիստը, որն անցկացվում էր Ստրասբուրգում։
 

Placeholder
Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց