Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Քաղաքական
15:27 21/09/2021
Հայաստան

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է իր վարչակազմի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ նշելով, որ սերտ փոխգործակցությունը բխում է երկու հարևան երկրի շահերից և կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Այս մասին տեղեկանում ենք «tasnimnews.com»-ից։ 

Ռայիսին այսօր առանձին ուղերձներ է հղել շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Փաշինյանին ուղղված խոսքում Իրանի ղեկավարը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև փոխադարձ կառուցողական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին քանակական և որակական աճ են գրանցել: 

Նա նկատել է նաև, որ երկու հարևան երկրի լայն հնարավորությունները և նոր տարածաշրջանային ու միջազգային պայմաններն անհրաժեշտ են դարձնում փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության ուղիների որոնումը և տարբեր ասպարեզներում կապերի խորացումը:

Placeholder
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին