ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Քաղաքական
12:37 21/09/2021
Հայաստան

ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵՎՐԱԶԷս-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցության ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:  

Placeholder
ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին